Լուրեր

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

02.11.2021

 «Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

 
 
Հանդիպման ընթացքում պատգամավորները քննարկել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների գործունեության կարևորությունը, Ադրբեջանում մինչ օրս պահվող գերիների վերադարձը, Հայաստանի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև ներքաղաքական կարևոր հարցեր։
 
  hraparak.am
 
 

← Վերադառնալ ցուցակին