Լուրեր
ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենի և պատվո հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթի հետ քննարկել եմ հարցերի շատ մեծ շրջանակ․ Աննա Մկրտչյան
02.11.2021

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Միրտչյնաը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենի և պատվո հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթի հետ քննարկել եմ հարցերի շատ մեծ շրջանակ։ Ադրբեջանական ագրեսիայից մինչև Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը։ Մեր գերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների և ադրբեջանցիների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին։
Ներկայացրել եմ նաև տիրող ներքաղաքական իրավիճակը։ Ներկայացրել եմ իրականացվող անօրինականությունների և մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտում վերջին երեք տարիներին արձանագրված հետնահանջի մասին»։