Լուրեր
Շարունակում եմ մնալ այդ համոզմանը. Բաբլոյան
29.10.2021

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը կարծում է, որ կորոնավիրուսային վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է:
«Ինչպես պնդել եմ դեռևս վիրուսի տարածման սկզբում, շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է:
Վարակի տարածման կանխարգելումը մեզ համար ազգային անվտանգության խնդիր է: Մարդիկ, ովքեր դեմ են հանրային առողջապահության մոտեցումներին, և նրանք, ովքեր պոպուլիստական ձևերով փորձում են տարածել իրենց անհիմն կարծիքը, պատասխանատու են վարակի տարածման համար»,- ասում է Արա Բաբլոյանը, որի խոսքը մեջբերել է Կառավարության Ֆեյսբուքի էջը: