Լուրեր
Դաժան է հեռվից նայել Հայաստանին. Մարգարիտ Եսայան
27.10.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դաժան է հեռվից նայել Հայաստանին...
Առաջին մղումդ է վազեվազ հասնել,գրկել,մի բաժակ ջուր տալ,ինչպես ծնողիդ կանես,երկրորդ մղումդ ջղայնությունն է ու հարցը'ինչու այսպես եղավ,երրորդ պահին ուզում ես գոռալ'արթնացեք,հայեր,հասկացեք ,թե ինչու այսպես եղավ ու ոտքի ելեք...
Իսկ գիշերը մտածում ես ,որ դու կարող ես ,անել անհրաժեշտը թեկուզ կյանքիդ գնով....ու ներքին ձայնդ հեգնում է' բա ինչումն ա զադերժկան,ինչու չես անում,,, Վերջում միացնում ես "Երազի երկիրը..." եւ ոռնում ես ինքդ քեզ ատելով...Դաժան է հեռվից սիրելը եւ հեռվից ատելը, իսկ հեռվից աքլորանալը'զզվելի...»: