Լուրեր

«Կկոտրվի այն առասպելն ու միֆը, թե այս իշխանություններն ընդամենն ապիկար են, կոռուպցիոներ չեն». ընդդիմադիրները գնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետքերով

25.10.2021

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախատեսել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի «Հայաստան» համահայկական հիմնադրամից գումարները պետական բյուջե փոխանցման օրինականությունը։
 
«Հաշվի առնելով նաև ԱԺ քննիչ հանձնաժողովների գործիքակազմը՝ սա հնարավորություն կտա նաև ուսումնասիրել, առհասարակ, ծախսվող գումարների արդյունավետությունը», – լրագրողների հետ հանդիպմաննն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա կարծիքով՝ «օդում կախված լուրերի» հաստատման պարագայում ևս մեկ անգամ կկոտրվի այն առասպելն ու միֆը, թե այս իշխանություններն ընդամենն ապիկար են, կոռուպցիոներ չեն։
 

«Մենք պնդում ենք դրա հակառակը ու, վստահ եմ, հանձնաժողովի աշխատանքների ընթացքում դա մեկ անգամ ևս կապացուցվի», – ասաց պատգամավորը։ քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի «Հայաստան» համահայկական հիմնադրամից գումարները պետական բյուջե փոխանցման օրինականությունը։

 
«Հաշվի առնելով նաև ԱԺ քննիչ հանձնաժողովների գործիքակազմը՝ սա հնարավորություն կտա նաև ուսումնասիրել, առհասարակ, ծախսվող գումարների արդյունավետությունը», – լրագրողների հետ հանդիպմաննն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա կարծիքով՝ «օդում կախված լուրերի» հաստատման պարագայում ևս մեկ անգամ կկոտրվի այն առասպելն ու միֆը, թե այս իշխանություններն ընդամենն ապիկար են, կոռուպցիոներ չեն։
 
«Մենք պնդում ենք դրա հակառակը ու, վստահ եմ, հանձնաժողովի աշխատանքների ընթացքում դա մեկ անգամ ևս կապացուցվի», – ասաց պատգամավորը։
 
henaran.am

← Վերադառնալ ցուցակին