Լուրեր

Սրանց հետ ո՞նց կարելի է հարցի քննարկում կամ լուծում պատկերացնել. Աննա Մկրտչյան

21.10.2021

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է,

 
«Սրանց հետ ո՞նց կարելի է հարցի քննարկում կամ լուծում պատկերացնել։
Ի՞նչ հարցի լուծման մասին կարող է խոսք գնալ, եթե անհայրենիք կապիտուլյանտից ուղղահայաց հրաման կա որ անգամ ԱԺ չներկայանան, լրացուցիչ անգամ ընդդիմությանը տեղեկություն չտալ։ Սա է բոլոր ոլորտներում կուտակված օրհասական խնդիրները լուծելու իշխանության աթոռներին նստածների «ցանկության» մասով իրականությունը։
 
Դեռ մտածում են, որ սուրճ խմելով կարող են շարունակել հարցեր լուծել։ Ամեն ինչ ցուցադրական, ամեն ինչ հանուն հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու համար։ Համ ասում են չի եկել համ ասում են ընդմիջումից հետո կգան։ Մնացինք ընդմիջմանը սպասելով»։

← Վերադառնալ ցուցակին