Լուրեր
Հանդիպում Նոր Նորքի ՀՀԿ տարածքային կազմակերպության ակտիվի հետ
20.10.2021

ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նոր Նորքի ՀՀԿ տարածքային կազմակերպության ակտիվի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին կուսակցության ընթացիկ գործունեությանը, ինչպես նաև առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:
Հանդիպման շրջանակում տեղի ունեցավ նաև կուսակցության նորագիր անդամներին անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողություն»։