Լուրեր

Երբեք ձեր զենքը վայր չդնեք. Մարգարիտ Եսայան

16.10.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբեք ձեր զենքը վայր չդնեք

Հայ Մամուլի օրն է,   շնորհավորանքի  խոսքեր, սիրուն-սիրուն բառեր․․։
Լսեցինք, կարդացինք։ 
Ոչինչ, որ իշխանություն կոչվող օթյակից ոչ մի ծպտուն չեղավ։ Բա ձեզ պե՞տք է․․։
 
Մամուլը, լրագրությունն առհասարակ, միշտ պարտավոր է  ընդդիմություն լինել, դատավոր, քննիչ,հատուկ ծառայություն, էս բառերի իրական, արդար իմաստով․․․Ու, բարեբախտաբար,  մեծմասամբ այդպես էլ կա․․․։
Դե, ի՞նչ, միանում եմ բոլոր  լավ խոսքերին, շնորհավորում եմ իմ երբեմնի գործընկերներին, իմ երբեմնի ուսանողներին, որ այսօր  լրագրող են, մամուլի զավակ եւ նվիրյալ։ 
 
Իսկ նրանք կան, շատ են եւ  ուժեղ․․։
Ապրեք, պրոֆեսիոնալներ ջան․․։
Բայց, թուլ տվեք, էս <ազիզ>/ներեցեք օտար բառիս համար/,  օրով մի քիչ հարամեմ ու  հարց տամ՝ իսկ դու վստա՞հ եք, որ այսպես շարունակվելու դեպքում կարողանալու եք  մնալ մամուլի նվիրյալ, պրոֆեսիոնալ լրագրող․․․։Էս հրի ու սրի  ժամանակներում/ իսկական եւ փոխաբերական իմաստներով/, կկարողանա՞ք պահել մասնագիտական պատվախնդրությունը․․․։
Եւս  մեկ  հարց, որ գուցե հռետորական կհամարեք, բայց, թույլ տվեք հնչեցնել՝ իսկ,   գիտե՞ք, թե ՎԱՂԸ  ինչի՞ մասին եք գրելու, ո՞ւմ եք լուսաբանելու․․։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է լինելու այդ ՎԱՂԸ․․․
Պարզապես  հիշեցնեմ՝  կարեւոր է, որ մտածեք այդ վաղվա մասին, քանի որ    լրագրողից եւ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻՑ շատ բան է կախված, եթե չասեմ՝ ամենակարեւորը․․․․։
 
Երբեք,ոչ մի իշխանության օրոք,  ձեր զենքը վայր չդնեք ինչ-որ լածիրակների առաջ․․»:

← Վերադառնալ ցուցակին