Լուրեր

«Հպարտ» ու «духов» գոռացողներ, ու՞ր եք. Շարմազանով

16.10.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հաղթանակ ասեց՝ կապիտուլյացիա բերեց, ինքնիշխանություն ասեց՝ վիլայեթ ու վասալություն է բերում։
Սրա համար կարեւորն «աթոռն» է, ու «հերն էլ անիծած », որ անկախությունն ու ինքնիշխանությունն աստիճանաբար անկում է ապրում. կարեւորն «աթոռ» լինի տակը։
 
Իսկ այդ «աթոռը» թուրքական վալիի կլինի, արեւմտյան նահանգապետի, թե՞ ցարական նամեստնիկի ՝ամենեւին էլ էական չէ կապիտուլյանտ ռեժիմի համար։
Հայաստանի երբեմնի անկախությունից այս կապիտուլյացիայի սիմվոլը գրեթե բան չի թողել։
«Հպարտ» ու «духов» գոռացողներ, ու՞ր եք»։
 
 

← Վերադառնալ ցուցակին