Լուրեր
Ի՞նչ դրական արդյունք կարող է ապահովել նա, ով պարտության ու կապիտուլյացիայի մարմնավորումն է. Շարմազանով
15.10.2021

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ընթացքում Ադրբեջանի հայատյաց առաջնորդն աշխարհի բոլոր հնարավոր ու անհնարին մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին։
Ի տարբերություն միամիտ հայրենասերների՝ ես Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմի առաջնորդից չէի սպասում որեւէ առարկայայական պատաախան։
Ինչու՞։ Ասեմ…
Ի՞նչ ակնկալել մեկից, ով խուսափում է Շուշին ու Հադրութն օկուպացված անվանել նույնիսկ ՀՀ ԱԺ-ում։
Ի՞նչ սպասել մեկից, ով թուրքերից հանդիպում է «մուրում»։
Ի՞նչ հույս ունենալ մեկից , ով ասում էր, թե հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին։
Եվ վերջապես , ի՞նչ դրական արդյունք կարող է ապահովել նա, ով պարտության ու կապիտուլյացիայի մարմնավորումն է։
Հ.Գ. Իսկ Ադրբեջանի ղեկավարի մեղադրանքներն Իրանի հասցեին շատ հանդուգն էին։
Ակնհայտ է, որ դա ընդամենն «այսբերգի» երեւացող կողմն է»։