Լուրեր
Նիկոլի նման հակահայ կերպար, երևի թե, Օսմանյան կայսրությունում էլ չի եղել․ Արտակ Զաքարյան
12.10.2021
Նիկոլի նման հակահայ կերպար, երևի թե, Օսմանյան կայսրությունում էլ չի եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
«Հայկական զինուժի գործոնը շարքից հանելուց, ողջ հարավային Արցախը թշնամուն հանձնելուց հետո, հիմա էլ Սյունիքն է դարձնում կռվախնձոր Թուրքիայի, Իրանի, Պակիստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերի միջև։ Այսօր Իրանի պաշտոնյաներն ավելի ռադիկալ են Սյունիքի անձեռնմխելիության հարցում, քան Նիկոլի կապիտուլյացված ռեժիմը։ Նրանք չկան, գործոն չեն, իրենցից ոչինչ այլևս չեն ներկայացնում։
Արդեն լիարժեք ակնհայտ է դառնում նաև, թե ինչո՞ւ են թուրքերն անարգել օկուպացրել հատկապես Սև լճի սուվերեն տարածքը ու չեն հեռանում»,- գրել է Զաքարյանը։