Լուրեր

«Եթե ընդդիմությունը միայն խորոված էր անում, ինչո՞ւ էիր փախել բունկեր»․ Էդուարդ Շարմազանովը` Փաշինյանին

09.10.2021

Փողոցներում խորոված անելով հայտնի է Նիկոլ Փաշինյանը և շրջապատը։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

 
«Եթե ընդդիմությունը միայն խորոված էին անում, ինչո՞ւ էիր փախել բունկեր։ Եթե մարդիկ կարող են ասել՝ «հաղթում ենք», «այս պահին դրվում է Արցախի բանակի հաղթանակի վերջնական հիմքերը», «ես առանց ձեզ ասելու որևէ հարց չեմ լուծի» ու ստորագրի կապիտուլյացիա, ի՞նչ կարող ես ասել այդ մարդուն։ Մի մարդ, որը վախենում է Շուշին ու Հադրութը օկուպացված անվանել, խոսում է ընդդիմության խորովածից։ Չարախնդացող եք, գնացեք Ալիևին չարախնդացեք․ ինչ ասես ձեր շեֆին ասաց, ինչ ասես հայ ժողովրդին ասաց։ Ինչո՞ւ եք չարախնդում, որ Հադրութում ու Շուշիում թուրքե՞ր են։ Փոխարենը իր սեփական երկրում հաղթանակների է նայում։ Ընդդիմությունը հաջողություն չունեցավ, դրանից Հայաստանը շահե՞ց։ Հակակապիտուլայցին պայքարի անհաջողությունը Հայաստանի անհաջողությունն է։ Հաղթեիք դիվանագիտական դաշտում, ոչ թե Վրաստանի վարչապետին խնդրեք, որ Էրդողանն ընդունի։ Քաղաքական մուրացկանները խոսում են հաղթանակներից»,- նշել է նա։
 
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ սա սոսկ իշխանություն-ընդդիմություն պայքար չէ։
 
«Սա ազգային արժանապատվության պայքար է։ Մի կողմում ազգային մտածող, Հայաստանը փրկել փորձող մարդիկ են, մյուս կողմում՝ Հայաստանը թուրքական հպատակության տակ տանող իշխանություն։ Եթե սա լիներ ընդդիմություն-իշխանություն պայքար, ես չէի լինի փողոցում։ Ես նախկինում էլ եմ ասել՝ թող ինքը հեռանա վարչապետի պաշտոնից, փասա-փուսան հավաքի գնա, ես քաղաքականությամբ չեմ զբաղվի»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը։
 
news.am

← Վերադառնալ ցուցակին