Լուրեր
«Այս մաշված իշխանությունից պետք է հրաժարվել»․ Էդուարդ Շարմազանով
08.10.2021

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Համացանցում աչքովս ընկավ մի գրառում, որտեղ կորուստների շրջապտույտից դուրս գալու և իրավիճակ փոխելու համար առաջարկվում էր հրաժարվել հնից։
Իհարկե, պետք է հրաժարվել եղած հնից։
Իսկ այդ հնի, կորստի ու պարտության խորհրդանիշն օրվա իշխանությունն է։
Այս մաշված իշխանությունից պետք է հրաժարվել։
Սա է վերափոխվելու գլխավոր պայմանը»: