Լուրեր
Պատերազմում պարտվել ես դու , Շուշին ու Հադրութը հանձնել ես դու քո կապիտուլյացիոն ստորագրությամբ. Շարմազանով
07.10.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2020-ի հոկտեմբերի 19-ին վարչապետի աթոռը զբաղեցնող անձին հարցրել եմ, թե այս պահի դրությամբ ի՞նչ է առաջարկվում միջնորդների կողմից։
Ինքը ուղիղ ասել է՝ «5 պլյուս 2 »տարբերակը։
Այդ հանդիպմանը տարբեր ուժերի ներկայացուցիչներ են եղել եւ կարող են իմ պնդումը հաստատել։
Պարզ է, որ Շուշին ու Հադրութը չեն մտնում «5 + 2»-ի մեջ։
Հարց կապիտուլյանտին։
Ինչպե՞ս է Շուշին «բանակցության» թեմա եղել մինչեւ պատերազմը , եթե դու պատերազմի 23-րդ օրը հայտարարել ես, որ սեղանին բացառապես «5 + 2» տարբերակն է։
Ի դեպ, նույն բանն ասել ես նաեւ հրապարակային դեռ սեպտեմբերի 27-ին ԱԺ - ում։
Անհերքելի փաստ է՝ պատերազմում պարտվել ես դու , Շուշին ու Հադրութը հանձնել ես դու քո կապիտուլյացիոն ստորագրությամբ»։