Լուրեր
Ձեր կառավարության կազմում կա՞ գոնե մեկը, որ կպնդի մեր հայրենիքի որոշակի հատված օկուպացված է․ Մամիջանյան
06.10.2021

«Տևական ժամանակ գործադիրի ներկայացուցիչներից չեմ լսել , որ միջազգային հարթակում Արցախի հայկական տարածքների օկուպացիայի մասին բարձրաձայնեն ․ խոսքը միջազգային հարթակներում մեր հայրենիքի շահերը պաշտպանելու մասին է , որ մեր հայրենիքի որոշ հատված օկուպացված է թշնամու կողմից․ ձեր կառավարության կազմում կա՞ գոնե մեկը, որ կպնդի՝ մեր հայրենիքի որոշակի հատված օկուպացված է»,-խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։։
«էն ճառագիրը, որ Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական հանդուգն տեքստերն է գրում, և էն ճառագիրը, որ միջազգային անատամ տեքստերն է գրում լավ կլիներ տեղերով փոխվեին»,-ասաց Մամիջանյանը։
Մանրաամսները՝ տեսանյութում։
yerevan.today