Լուրեր

Ողջու՜յն Քոչարյան Անդո․ Տիգրան Վարդանյան

28.09.2021

 ՀՀԿ ԵԿ անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ողջու՜յն Քոչարյան Անդո:
Երեկ երեկոյան Հ1-ի Պետրոսի հետ հարցազրույցում կապիտուլյանտի ֆրակցիայի ներկայացուցիչ` Քոչարյան Անդոն, իրենց իշխանությունների կողմից անորակ հրթիռները կրկնակի գնով գնելու մեջ մեղադրեց նախկիններին: Տվյալ միջադեպի հետ կապված կա նաև ձերբակալված սպա և հարուցված է քրեական գործ:
Հարգելի հայրենակից, խոսքը գնում է 2011թ. ՌԴ-ի ռազմական ընկերություններից մեկից ձեռք բերված հրթիռների մասին: Հայաստանում անցկացնելով համապատասխան ստուգումներ 2011թ. ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ հրթիռներով, ոչ թե համալրել է մեր ԶՈւ-ն, այլ ի պահ է հանձնել: Ռուսաստանյան գործընկերներին ասելով, որ դրանք անորակ են և խնդիրներ ունեն, ինչի հետ կապված պետք է նոր հրթիռներով փոխարինվի:
 
Հենց այդ անորակ հրթիռներով, որոնք պահեստում ի պահ են հանձնված եղել, 2018թ. եթե չեմ սխալվում` սեպտեմբեր ամսին (եթե ոչ սեպտեմբեր, ապա նույն թվականի դեկտեմբերին) համալրվել է մեր ԶՈւ-ն: Հիմա հարց` ինչի՞ է Անդոն ստում և հերթական անգամ ապակողմնորոշում հանրությանը, կախվելով նախկինների բարոյական և քաղաքական կապիտալի ծայրից: (Գոնե ինձ համար այս հարցը հռետորական է):
Սրանք ուզում են մաքրել վերջին պատերազմի արյունն իրենց ձեռքերից և շարունակում են հանրությանը ստել և էշի տեղ դնել: Գալու է մի օր, որ ամեն բամբասանքի, ստի, կեղծիքի, հերյուրանքի և զրպարտության համար պատասխան եք տալու: Գալու է այդ օրը, երբ դուք կանգնելու եք դատարանների առաջ, իսկ եթե հասցնեք փախչել Հայաստանից, ապա երկրագնդի ցանկացած անկյունում ձեզ կգտնենք: Դուք դեռ «երգելու եք»...
«Վայելեք», քանի կարող եք»:

← Վերադառնալ ցուցակին