Լուրեր
Բոլորը գրում են մեկ տարի առաջ այս օրը կանխատեսել էի. Մարգարիտ Եսայան
26.09.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն սկսվեց․․․․․․
Բոլորը գրում են մեկ տարի առաջ այս օրը կանխատեսել էի, զգուշացրել էի, ահազանգել էի, մեկ տարի առաջ այս օրը դեռ խաղաղության մեջ էինք։Սկսվեց, արդեն նորից ողբում ենք, թե մեկ տարի առաջ այս օրը Արցախը մերն էր, Շուշին ու Հադրութը մերն էին․․։ Գրում են/գրում ենք/, հիշում-հիշեցնում, տխրում-հայհոյում, արտասվում-խենթանում․․։
Բոլորը․․Էս ու էն կողմերից․․․Ե՞Ւ․․․․․․
Ի՞նչ հետեւություն․․Ի՞նչ քայլեր․․․Իրավիճակը շտկելու, մեղմացնելու ի՞նչ կոնկրետ գործողություններ։ Ո՞ւր կորան «Առանց նիկոլ Հայաստան», «Հողատուին հանձնենք հողին»,«Դավաճան-հողատու» կարգախոսները․․Ո՞ւր են փողոցային բեմերից բոցաշունչ ելույթ ունեցողները․․Ո՞ւր են ժամերով քայլերթի ելածները, ո՞ւր է մեր հավաքականությունը, մեր հայությունը, մեր ընդվզումը․․Ո՞ւր է մեր բանակը, ո՞ւր են գեներալ-մեներալները․․․Ո՞ւր են երկիրը պահողները, ազատամարտիկները։ Ո՞ւր են «Հրով լինի, սրով լինի, պիտի հասնենք վաղ թե ուշ» երգողները․․․Ո՞ւր ենք մենք բոլորս միասին եւ առանձին-առանձին․․․Հասա՞նք, իջնե՞նք, տե՞ղ ենք հասե՞լ․․․Է՞ս էր մեր ուզածը․․Մենք՝մի ամբողջ հայություն, մտածող, գրագետ, իրավիճակը պատկերացնող հայերս էսքան անզո՞ր, էսքան թո՞ւյլ․․։Մի թերուս ստահակի հախից չեկա՞ծ․․․․Ինքը էդքան կա՞․․․․Եւ, խնդրում եմ չսկսեք՝ աշխարահաքաղաքական, գլոբալ, անօդաչու, ֆոսֆոր,․․Չասեք, ես էդ բաները չեմ հասկանում, չեմ ուզում հասկանալ․․։
Ես գիտեմ մեկ ճշմարտություն՝ պարտություն բերածը պետք է հեռացվեր, անմիջապես, մեկ տարի առաջ, պետք է հեռացվեր անփառունակ եւ անվերադարձ, առանց դատ ու դատաստան, ․․․Արեցի՞նք․․․։
Դե, ուրեմն, ոտքի, գնանք Եռաբլուր լաց լինելու․․․։Դուխով․․․
Հա, էսօր կգնանք Եռաբլուր, մոմեր կվառենք դեպի Եռաբլուր ճանապարհին, հոգեւոր դասի ուղեկցությամբ կգնանք, աստվածավախ ,կգնանք, կաղոթենք, կլացենք, կհոգնենք, կնկարվենք, ստատուսներ կգրենք․․կմրսենք ․․Ե՞ւ․․․․․Հե՞տո․․․․Հետո կցրվենք տներով եւ կկախվենք համակարգչի երեսից․․․․
Էս ինչ ենք դարձել, էս ինչ ահավոր մուտացիա է․․․․Հայեր․․․
Իսկ պատերազմը դեռ չի ավարտվել, գուցե վաղն առավոտ կարթնանանք մի նոր պետարազմի բոթից․․․․Եւ ասացեք խնդրեմ, ո՞ւր է տարածաշրջանում ամենամարտունակ մեր բանակը․․․Ելա՞կ է աճեցնում․․․»: