Լուրեր

«Ադրբեջանի ղեկավարը ՄԱԿ – ում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին,իսկ «մերոնք» հնազանդ խաղաղասիրություն են քարոզում». Էդուարդ Շարմազանով

24.09.2021

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանի ղեկավարը ՄԱԿ – ում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին, իսկ «մերոնք» հնազանդ խաղաղասիրություն են քարոզում։

 
Ի՞նչ խաղաղասիրություն,դեմարկացիա ու դելիմիտացիա մի պետության հետ,որի ղեկավարը 44-օրյա պատերազմի սկսման ,«պատերազմական» եւ «մարդկության դեմ հանցագործությունների» մեջ մեղադրում է հայ ժողովրդին
 
Նրա ելույթի իմաստը ՄԱԿ-ում մեկն էր՝ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա ու Ադրբեջանը շարունակելու է իր այդ հակահայկական «գիծը»։
Պատրա՞ստ ենք մենք որպես «պետություն» պաշտպանել մեր պետական ու ազգային շահերը,թե՞ ջայլամի համառությամբ շարունակվելու ենք միակողմանի «թրքասիրական» զիջումներն ու հնազանդությունը։
 
Պանթուրքիզմը գլուխ է բարձրացրել եւ ուղիղ սպառնալիք է հայության կենսական շահերին։
 
Հ.Գ. Նժդեհի,Քոչարյանի ու Սարգսյանի անունները «քուն ու դադար» չեն տալիս Ադրբեջանի ղեկավարին։
 
Բայց կարծես թե նմանատիպ զգացումներ ունեն նաեւ որոշ հայկական ազգանուններով պարտության «սիմվոլներ»»։

← Վերադառնալ ցուցակին