Լուրեր

Էս մարդը մի օր թուրքի կոշիկն է լիզում, մյուս օրը՝ ադրբեջանցու. Աննա Մկրտչյան

24.09.2021

 Հերթական սուտն է, ԱԺ նախագահը ոչինչ չի արել, որ պաշտոնյաներին հրավիրի ԱԺ` քննարկման: Այս մասին սեպտեմբերի 24-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ասաց լրագրողների հետ զրույցում ԱԺ-ում: «10 օրից ավելի է, ինչ այստեղ ԱԺ-ում, ԱԺ աթոռին նստած անձնավորությունը հավաստիացնում էր, որ ընդդիմությունը խնդրել է, անպայմանորեն մենք հրավիրելու ենք, մենք խնդիր չունենք, բաց ենք հեսա կզանգեմ ԱԱԾ պետին, արտգործնախարաին եւ այլն, հերթական սուտն է, որովհետեւ այս անձնավորությունը, վստահ եմ, որ ոչինչ չի արել: Նույնիսկ ԳՇ պետի մակարդակով ընդդիմության հարցերին պատասխան չտրվեց»,-ասաց նա:

 
yerevan.today
 

← Վերադառնալ ցուցակին