Լուրեր

Դավաճան սրիկաների հետ ամեն ինչ պարզ է. Աշոտյան

22.09.2021

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Դավաճան սրիկաների հետ ամեն ինչ պարզ է։
 
Հացի կարոտ, բայց տեսարանների սիրահար, հիշողություն չունեցող, նաեւ հրահանգով եկածների հետ նույնպես։
Կոլաբորացիոնիստ «արվեստագետներ», ազգի մտավորականություն այդպես էլ չդարձաք ու չեք դառնալու։
Ձերը արվեստ չէ, քանի որ իրական ոգի, մաքուր հոգի, այդ հոգում՝ հայրենիք եւ այդ հայրենիքը փայփայելու խիզախություն չունեք։
Ձերը արհեստն է (հայրենատեր արհեստավորները խնդրում եմ չնեղանան այս փոխաբերության համար) »։

← Վերադառնալ ցուցակին