Լուրեր
«Սրանց շնորհիվ Հայաստանը դարձել է «որբի գլուխ»»․ Շարմազանով
21.09.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանն ունի մի կապիտուլյանտ իշխանություն, որը գրեթե ամբողջությամբ մսխել է մեր ինքնիշխանությունը, ոչնչացրել է մեր բանակը՝ որպես արժեք, իսկ այժմ կապիտուլյանտ ռեժիմի առաջնորդը հանդիպում է մուրում Էրդողանից։
Փաշինյանը քաղաքական մուրացկանությամբ է զբաղված, իսկ դա այն գինն է, որը նա վճարում է այդ աթոռին մնալու համար։
Սրանց շնորհիվ Հայաստանը դարձել է «որբի գլուխ», այսօր Հայաստանի քաղաքացին իր ինքնիշխան տարածքում անվտանգ չէ։
Ռեժիմի «թուրքական խաղերի» իրականացումը հանգեցնելու է հայկական գործոնի ի սպառ վերացման։
Պետությունն առանց ազգային նկարագրի այլեւս պետություն լինել չի կարող։
Հ.Գ. Անկախությունը միայն ձեւական օրհներգի տակ «հպարտ» կանգնելով չի լինում։
Այն ազգային արժեքներին, հայ դատին եւ անկախության ձեռքբերումներին նվիրում է պահանջում, այլ ոչ թե «բայրաքթար» արձակողից «խաղաղության մուրում»»։