Լուրեր
Կապիտուլյանտ ռեժիմը Հայաստանի Էրմենիստան վերածելու գործընթացին մեկնարկ է տալիս. Էդուարդ Շարմազանով
20.09.2021
Կապիտուլյանտ ռեժիմը Հայաստանի Էրմենիստան վերածելու գործընթացին մեկնարկ է տալիս ՝Էրդողանի հետ հանդիպումներ նախաձեռնելով։ Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Կապիտուլյանտ ռեժիմը Հայաստանի Էրմենիստան վերածելու գործընթացին մեկնարկ է տալիս ՝Էրդողանի հետ հանդիպումներ նախաձեռնելով։
Ո՞րն է սրա նպատակը։
Վերջնականապես «սպանել» ցեղասպանության դատապարտման եւ ազգային պահանջատիրության օրակարգը։
Ոդեւէ համեմատական 2009-ի «ֆուտբոլային դիվանագիտության» հետ անթույլատրելի է։
Այն ժամանակ մենք հաղթողի դիրքերում էինք,Շուշին ու Հադրութը հայկական էին, իսկ ազգային պահանջատիրությունը պետական քաղաքականություն։
Ցյուրիխում ՀՀ -ն Դավութօղլուին թույլ չտվեց անգամ մեկ բառ խոսել ի պաշտպանություն Ադրբեջանի:
Բայց հիմա այս կապիտուլյանտները սկսել են թուրքին սիրաշահելու «մրցավազքը»։
Պարտություն բերածներն առաջնորդվում են անվերջ զիջելով ,միայն թե պահեն աթոռը։
Կործանարար պարտությունից հետո ապազգային վարչախումբը նախաձեռնում է «հեղափոխության» վերջին փուլը՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն ու թուրքերի հետ «հնազանդություն» ապահովելով։
Հայաստանն Էրմենիստան չի դառնալու»,- գրել է նա։