Լուրեր
Նրանց շաբաթը մեկ վանդակի մեջ պիտի բերեն Հանրապետության հրապարակ ու Եռաբլուր. Աշոտյան
18.09.2021
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ասում եք, Աշոտյան ջան, մի հայհոյիր, ներվերդ խնայիր…
Լու՞րջ։
Այս ամենի մեղավորները պիտի դատվեն ցմահ։
Նրանց շաբաթը մեկ վանդակի մեջ պիտի բերեն Հանրապետության հրապարակ ու Եռաբլուր։
Այդ օրը մանկավարժները պատմության դաս պիտի անցկացնեն նրանց վանդակների մոտ «հայի տականքը» թեմայով։
Այս երեխաների, մեր զոհված տղաների, անտուն մնացած հայրենակիցների, Բաքվի բանտերում տանջվող գերիների, բալեքի աճյունները չգտած ծնողների ցավը եւ վիշտը թող ՎՐԵԺ դառնա։
Անխուսափելի վրեժ»։