Լուրեր
Այն պահին, երբ պատրաստ կլինենք հող հանձնողին հանձնել հողին, հող չենք ունենա․ Մարգարիտ Եսայան
17.09.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այն պահին, երբ պատրաստ կլինենք հող հանձնողին հանձնել հողին, հող չենք ունենա․․․
Շատ ակնհայտ, անթաքույց հայրենիքը հանձնվում է, կիլոմետր առ կիլոմետր, գյուղ առ գյուղ․․․Ադրբեջանցին գալիս ու իր անցակետերն է ճպպացնում մեր երեսին, մեր՝ արյունով ազատագրված եւ պահպանված հողի երեսին։Իսկ մենք , խոհափիլիսոփայական տրամադրությունների մեջ քցում-բռնում ենք՝ կրթության մակարդա՞կը փոխենք, հասարակության գիտակցությա՞ն վրա ազդենք, կամ, էլ ի՞նչ անենք, որ էս ազգը ի վերջո գիտակցի, որ խեղդվողի փրկությունը հենց խեղդվողների ձեռքին է․․․Մինչ մենք գնում ենք չարչրկված «սահմանադրական» ճանապարհով, փողոցը կարմիր լույսերի տակ անցած փնթի անհայրենիքները իրենց թուրք բարեկամների շահերն առաջ տանելով, մեր հայրենիքը դարձնում են ժամ առ ժամ փոքրացող շագրենի կաշի․․․
Անձամբ խոստովանեց չէ՞, ասելով՝ էդքան դմբո՞ եք, «ինչ կա իմ ասածի մեջ անհասկանալի», «դրանք ադրբեջանական հողեր» են․․Վերջ․․․Բարաթը պատրաստ է եւ, երեւի արդեն ստորագրված․․իսկ ոմանք միամտաբար ասում են, դա ո՞վ է, որ մեր հողերը տա թուրքին, բայց՝ տալիս է, չէ՞․․Հետո՞․․․
Հ․Գ․ Իսկ Բադեն-Բադենի մատից ծծած թեման հատուկ է նետվել, թափով հողերը տալու փաստից շեղելու նպատակով։Դե, իսկ մեր հասարակության մի 600 հազարը սիրում է, չէ՞ տեսարաններ եւ սուտ․․Մանիպուլյատորն էլ ապահովում է այս մտացածին տեսարանները․․Ամո՞թ, չէ իրենց դրանից չունեն, դեռ մանուկ հասակում են դրանց կրտել...»: