Լուրեր

«Հերթական էժանագին գունագեղ, գունազարդ ու գույնզգույն սուտը ոչ թե միջոցառման վերաբերյալ էր, այլ վերաբերմունքն է մեր ցավին ու երկրի դժբախտություններին». Կարեն Ավագյան

16.09.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Կառավարությունն ամեն հաջորդ հրապարակային ելույթով ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը:

 
Երեկ ԱԺ-ում ըստ կառավարության`  Փաստորեն ճիշտ են միայն այն քարտեզները ու այն իրավական դիրքորոշումները, որոնք ներկայացնում է ադրբեջանը:
 
Փաստորեն ադրբեջանական տեղանունները ոչ թե սայթաքումներ էին, այլ նպատակադրված անդադար կրկնություններ, որպեսզի հայ հասարակությունը սովորի ու հաշտվի թուրքական կեղծ պատմականության միֆերին:
 
Հերթական էժանագին գունագեղ, գունազարդ ու գույնզգույն սուտը ոչ թե միջոցառման վերաբերյալ էր, այլ վերաբերմունքն է մեր ցավին ու երկրի դժբախտություններին:
 
Ցավն այն է, որ դժգույնից մինչև գունագեղ է, բայց այդպես էլ եռագույն չդարձավ:
 
Երեկ պատգամավորների հարցերից պարզ դարձավ, որ եթե հարցն այնպիսին է, որ խաբելու հնարավորություն չի թողնում դրան պատասխան չկա: Պատասխանի բոլոր դեպքերում  բովանդակությունը սուտն ու կեղծիքն է»:

← Վերադառնալ ցուցակին