Լուրեր

«Կարո՞ղ է հարևան երկրից էլ բարձրաստիճան հյուրեր հրավիրեք այդ տոնակատարությանը»․ Էդուարդ Շարմազանով

08.09.2021

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կապիտուլյացիայի խորհրդանիշը, ում «շնորհիվ» թուրքն ամիսներ շարունակ 1000 զինվորով ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, ասում է՝ Հայաստանի անկախության 30–ամյակը կնշվի մասշտաբային ու գունագեղ տոնակատարությամբ, կունենանք 4 ոչ աշխատանքային օր։

 
Սա ցինիզմի գագաթնակետն է։
 
Հայաստանի 30-ամյա հաղթանակները պարտություն դարձրածը անկախության տոնակատարումից է խոսում։
 
Շուշին ու Հադրութը օկուպացված չհամարողի սիրտը տոնակատարություն է ուզում։
 
Կարո՞ղ է հարեւան երկրից էլ բարձրաստիճան հյուրեր հրավիրեք այդ տոնակատարությանը։
 
Անկախ պետականություն կա՞, որ 4 օր «միջոցառումներ» ես կազմակերպում։
 
Հայ ռազմագերիներին Բաքվում դատում են, իսկ սրանք …
 
Անկախության 30-ամյակի լավագույն նվերը կլիներ հայ բոլոր ռազմագերիների վերադարձը, թշնամու զորքի վռնդումը ՀՀ տարածքից, առանց Արցախի կարգավիճակի հարցը հստակեցնելու դեմարկացիայից հրաժարվելն ու ձեր թիմի հեռացումը։
 
Բայց ունենք լրիվ հակառակ պատկեր։
 
Ու այս ամենը հասարակական բութ ու վերացական անտարբերության ֆոնին։
 
Ծափ տվեք, արա…»։

← Վերադառնալ ցուցակին