Լուրեր

«Կապիտուլյանտը հայտարարում էր, որ փրկել է շրջափակման մեջ գտնվող 20.000, հաջորդ ելույթին 25․000, մյուս ելույթին 30․000, իսկ վերջին ելույթին 35․000 զինվոր: Առաջանում է երեք հարց»

07.09.2021

ՀՀԿ ԵԿ անդամ  Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը իմացել է պատերազմի սկսվելու մասին սեպտեմբերի 27-ից առաջ: Այդ տեղեկությունները փոխանցվել էր Ռուսաստանի հատուկ ստորաբաժանումների կողմից: Այս ամենը լավ իմանալով` Տոնոյանը Հանրապետությունից դուրս մասնակցում էր ծննդյան արարողությանը և Հայաստան է վերադարձել սեպտեմբերի 29-ի գիշերը: Ինչո՞ւ:

 
Նոյեմբերին, երբ մարտերն ընթանում էին Շուշիում Արայիկ Հարությունյանն արհեստական պանիկա էր ստեղծել Ստեփանակերտը դատարկելով: Ինչո՞ւ:
 
Սեպտեմբերի 30-ին կապիտուլյանտը դադարեցրել է (արգելել է) համալրել զորքերը: Ինչո՞ւ:
 
 
Վերջին պատերազմի ժամանակ ադրբեջանական ոչ մի ռազմավարական նշանակության օբյեկտի խոցում տեղի չի ունեցել: Ինչո՞ւ:
 
Պատերազմի օրերին Հայաստանում ձերբակալվել էին հայկական անձնագրեր ունեցող քաղաքացիներ և ՊՆ աշխատակիցներ: Մինչ օչս չկա ոչ մի դատական վճիռ: Ինչո՞ւ:
 
Ինչպես խոստովանեց կապիտուլյանտը` իրենք տեղյակ էին սպասվող պատերազմի մասին, բայց այդ օրերին սրիկան մեկնել էր արձակուրդ: Ինչո՞ւ:
 
Հակաօդային պաշտպանության զինտեխնիկայի ձեռքբերման պլանը փոխվել էր: Ռուսական երեք խմբաքանակ «Տոռ» համակարգերի ձեռբերման պլանը դադարեցվել էր: Ինչո՞ւ:
 
Իսրայելը մինչ պատերազմն առաջարկել էր գնել հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ, բայց Տոնոյան Դավիթն այն մերժել էր և ասել, որ դրանք ոչ էֆեկտիվ միջոցներ են: Ինչո՞ւ:
 
Իմանալով հանդերձ պատերազմի վերսկսման մասին, մեր ՀՕՊ համակարգերը չեն տեղափոխվել մեկ այլ վայր` մնացել են նույն տեղում, որպես բացահայտված թիրախներ: Ինչո՞ւ:
 
Ջալալ Հարությունյանի մեքենան պայթել էր նախօրեին Տոնոյանի հետ տեղի ունեցած սուր վեճից հետո: Մինչ օրս չկան մեղադրվողներ: Ինչո՞ւ:
 
Կապիտուլյանտը հայտարարում էր, որ փրկել է շրջափակման մեջ գտնվող 20.000, հաջորդ ելույթին 25․000, մյուս ելույթին 30․000, իսկ վերջին ելույթին 35․000 զինվոր: Առաջանում է երեք հարց:
 
Առաջինը` բա՞ ասում էիք, որ կռվող չկար Արցախի համար: Երկրորդ` քարտեզներին ո՞վ է անփութորեն հետևել, որ տղաները հայտնվել են շրջափակման մեջ: Երրորդ` արդյո՞ք տեղյակ եք, որ վերը նշված թվաքանակով կարելի էր ազատագրել և´ Շահումյանը, և´ Եվլախը, և´ Գանձակը: Կրկին` ինչո՞ւ:
 
Ռուսաստանից գնված կալաշնիկով ավտոմատի 10 միլիոն հատ փամփուշտ 3-րդ երկրով վաճառվել էր Թուրքիային: Ինչո՞ւ:
 
Պատերազմի ժամանակ կապիտուլյանտները շարունակում էին իրենք պարգևավճարներ դուրս գրել: Ինչո՞ւ:
 
Պատերազմի ժամանակ Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարներն անհետ կորան: Ինչո՞ւ:
 
Հոկտեմբերի 19-ին կապիտուլյանտին առաջարկվել էր դադարեցնել պատերազմը, բայց վերջինս իշխանությունը պահելու համար մերժել էր, այդպիսով նա դարձել էր ամեն օր, առնվազն, 100 զինվորի սպանության մեղավոր և պատասխանատու:
 
Շարունակելի»:
 

← Վերադառնալ ցուցակին