Լուրեր
Մասնակցում ենք ԵԺԿ քաղաքական համաժողովին. Հայկ Մամիջանյան
07.09.2021

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մասնակցում ենք ԵԺԿ քաղաքական համաժողովին:
Անկախ այն փաստից, որ եվրոպական քաղաքական կյանքը այս պահին գերհագեցած է՝ անհրաժեշտ է մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները (Արցախի կարգավիճակ, ռազմագերիների վերադարձ, մեր հայրենիքի դեօկուպացիա, պատերազմի ժամանակ թշնամու կողմից գործած հանցագործությունների դատապարտում, արժանապատիվ խաղաղության հաստատում, ցեղասպանության ճանաչում և մի շարք այլ հարցեր) պետք է պահել եվրոպական քաղաքական ինստիտուտների օրակարգում»: