Լուրեր
Աղետալի պատերազմից հետո մեզ առավել քան երբեւէ պետք է արդիական բովանդակությամբ ու ազգային ոգով կրթակարգ. Աշոտյան
01.09.2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կրթությունը ոչ միայն գիտելիքի, այլեւ արժեքների փոխանցման համակարգ է։
Հատկապես աղետալի պատերազմից հետո մեզ առավել քան երբեւէ պետք է արդիական բովանդակությամբ ու ազգային ոգով կրթակարգ։
Ուստի շնորհավորում եմ Գիտելիքի եւ Արժեքների օրը, սիրելի աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ եւ ծնողներ»։