Լուրեր
«Կապիտուլյանտ, այսքանից հետո ո՞րն է քո մատնանշած «դրական ազդակը»»․ Էդուարդ Շարմազանով
27.08.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այդ ի՞նչ դրական ազդակներ կան Թուրքիայից։ Ճանաչո՞ւմ ու դատապարտո՞ւմ է Թուրքիան Հայոց ցեղասպանությունը։ Հրաժարվո՞ւմ է Թուրքիան սատարել Ադրբեջանին։ Պահանջո՞ւմ է Թուրքիան Ադրբեջանից դուրս բերել իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Ճանաչո՞ւմ է Թուրքիան Արցախի օկուպացիան Ադրբեջանի կողմից։
Իհարկե ՝ ոչ։
Կապիտուլյանտ, այսքանից հետո ո՞րն է քո մատնանշած «դրական ազդակը»։
Մեզ հասնում է, մենք որպես հասարակություն արժանի չենք Հայաստանին։
Ծնկի գալ թշնամու առաջ ու Հայաստանը նման «դրական ազդակներով» դարձնել «թուրքական վիլայեթ»։
Սա է «մուրճով» ռեժիմի արդյունքը»։