Լուրեր

2018թ. դեկտեմբերի 9-ին, պոպուլիստ և դիլետանտ Նիկոլին քվեարկածները դավաճանել են Արցախի Հանրապետությանը. Արտակ Զաքարյան

27.08.2021

 ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«2018թ. դեկտեմբերի 9-ին, պոպուլիստ և դիլետանտ Նիկոլին քվեարկածները դավաճանել են Արցախի Հանրապետությանը։
2021թ. հունիսի 20-ին կապիտուլյանտ դարձած Նիկոլին քվե տվածները՝ դավաճանել են Հայաստանի Հանրապետությանը։
 
Ցավոք նրանք դեռ չեն գիտակցում, որ իրենց երեխաներից ու թոռներից բացի, ուրիշ ոչ մեկին վատություն չեն արել։
Ի՞նչու եմ ասում վատություն, որովհետև միայն Նիկոլի ընտրողներն են, որ ընտրել են ոչ թե հանուն լավ նպատակի, այլ ի վնաս, ի հեճուկս ինչ որ մեկի։ Սակայն ցավոք՝ տուժում են առաջին հերթին հենց իրենք, իրենց ընտանիքները։
 
Նիկոլի ընտրազանգվածը փոս փորեց Հայաստանի համար, իսկ Նիկոլն իր ընտրազանգվածին գցում է իր փորած փոսի մեջ։
Մինչև 2022թ. ապրիլ-մայիս կամ Նիկոլը կավարտվի կամ էլ Հայաստանի դե ֆակտո ինքնիշխանությունը»։

← Վերադառնալ ցուցակին