Լուրեր

Տեր-տիրական չկա, որբի գլուխ երկիր ենք. Մարգարիտ Եսայան

26.08.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ադրբեջանցիները ՀՀ միջպետական ճանապարհ են փակում․․․․Ինչո՞ւ, քանզի իրենք մեր երկրի ներսում են, մեր սուվերեն տարածքում, եկել-նստել են եւ կուզեն կփակեն, կուզեն՝ կբացեն․․Տեր-տիրական չկա, որբի գլուխ երկիր ենք․․
 
Քպականնեը նիկոլի սեւեռուն հայացքի ներքո գրավել են իշխանությունը եւ քացիներով, շշերով, խոսափողը անջատելով, փորձում են փակել ընդդիմության բերանը․․։
Ի՞նչու, որովհետեւ իրենք երկրի ներսում են, եկել նստել եւ կուզեն կփակեն, կուզեն՝ կհարվածեն՝ քացով․․․։
Հիմա, հարց․ ո՞վ կհաղթի՝ ընդդիմությու՞նը, թե ադրբեջանցին․․․․Ընդդիմությունն այլընտրանք այլեւս չունի, համայն հայ ժողովուրդն այլընտրանք չունի, պարտավոր է այս հարցը մեկընդմիշտ լուծել եւ ադրբեջանցուն ռադ անել՝ ․․եւ երկրի ներսից ու Շուռնուխի տակից․․Սա նույն կինոյի հերթական սերիան է՝ բոլոլան նիկոլը աշակերտական ժրաջանությամբ ստեղծում է, որ կատարվի այն, ինչ չկարողացան իրականացնել 94-ին եւ 2008-ին․․․․»:
 
 

← Վերադառնալ ցուցակին