Լուրեր
Դու տառապելու ես մինչեւ վերջին շունչդ. Մարգարիտ Եսայան
25.08.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ասում է «ես հլու կկանգնեմ գնդակահարության պատի տակ»։ Հույս չունենաս, դու ընտրում ես մահերից ամենաթե՞թեւը․․․․Մեկ կրակոցով մա՞հ․․․․Անգամ չերազես, դու մեռնելու ես հինգ հազար անգամ, տասը հազար քառակուսի կիլոմետրի ամեն մի սանտիմետրի համար, հազարավոր հաշմանդամ դարձածների համար՝ հազարավոր անգամ․․Հարյուրավոր անհետ կորածների, գերիների, նրանց ծնողների աչքերում եւ մտքում մեռնելու ես անդադար․․Դու ամեն վայրկյան ես մեռնելու՝ ֆիզիկապես եւ հոգեպես․․Քնիդ մեջ եւ երազում․․
Դու տառապելու ես մինչեւ վերջին շունչդ․․․․Մե՞կ կրակոց․․Չի լինելու․․․․
Դու մարդու մահով չես մեռնելու, դու երազելու ես մարդկային մահվան մասին․․․»: