Լուրեր

Հազար եմ ասել՝ հերիք է խոսեք ժողովրդի վստահությունից. Շարմազանով

25.08.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«ԱԺ-ում «կառավարության ծրագրի» քննարկումն ապացուցում է , որ քաղաքական ճգնաժամը ոչ միայն հաղթահարված չէ, այլ ավելի է խորացել։
Դավաճանությունից են խոսում։
 
Թշնամի երկրի ղեկավարին «կառուցողական» անվանելն ի՞նչ է, եթե ոչ դավաճանություն։
Հոկտեմբերի 19-ին պատերազմ չդադարեցնելն ու անհամեմատ ավելի աղետալի կորուստներով նոյեմբերի 9-ին «կապիտուլյացիա» ստորագրելն ի՞նչ է,եթե ոչ դավաճանություն։
Ազգային շահին դավաճանողը նա է,ով վախենում է ԱԺ ամբիոնից ասել՝ Շուշին ու Հադրութը օկուպացված են։
 
Հազար եմ ասել՝ հերիք է խոսեք ժողովրդի վստահությունից։
Ակնհայտ փաստ է՝ հիտլերին ու մուսոլինիին էլ է ժողովուրդը ձայն տվել, հետո ի՞նչ։
Իսկ ամենամեծ թալանը՝ «թաքուն» սսորագրությամբ Արցախի 75 տոկոսի հանձնումն է» ։

← Վերադառնալ ցուցակին