Լուրեր

Կապիտուլյացիոն ռեժիմը Հայաստանը «սահուն» դարձնում է «անատամ». Շարմազանով

24.08.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Փաստորեն ասելով,որ հայ-թուրքական սահմանը կարգավորվել է ԽՍՀՄ ժամանակ՝ կապիտուլյանտը մերժում է 1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սեւրի հայանպաստ պայմանագիրն ու հղում է անում 1921թ. ապօրինաբար կնքված Մոսկվայի ու Կարսի պայմանագրերին։
 
Ի՞նչ հայկական դատ։
Ի՞նչ պահանջատիրություն։
Ի՞նչ ազգային պետություն։
Ի՞նչ ինքնիշխանություն։
 
Կապիտուլյացիոն ռեժիմը Հայաստանը «սահուն» դարձնում է «անատամ» , ազգային բովանդակությունից զուրկ կապիտուլյանտ «պետություն» »։

← Վերադառնալ ցուցակին