Լուրեր

«Պարանոցի հատվածում, ձեռքերիս, ոտքերիս վնասվածքներ ունեմ». Աննա Մկրտչյան

24.08.2021

 «Ես ասում էի՝ դուք էստեղ ախրաննիկներ եք բերել, առաջին անգամ ՀՀ  ԱԺ պատմության մեջ, դահլիճում գտնվում են անվտանգության աշխատակիցներ, որ վարչապետի աթոռը զավթած Նիկոլն իրեն հարմար զգա: Հիմա հարցս հետևյալն է, որ իրենց պողպատյա մանդատները հավաքեն, փորձեն իրենց մեջ ուժ գտնեն, այդ տեղեկատվությունը հայտնեն, որ մեր թշնամի Ադրբեջանի ներքաղաքական իրադրությունը տրաքի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

 
Հիշեցնենք, որ Աննա Մկրտչյանի հարցի ժամանակ խորհրդարանում իրավիճակը լարվեց, Ալեն Սիմոնյանը հրահանգեց անվտանգության աշխատակիցներին՝ Մկրտչյանին դուրս հրավիրել դահլիճից:
 
Խոսելով ստացած վնասվածքների մասին՝ Աննա Մկրտչյանն ասաց. «Պարանոցի հատվածում, ձեռքերիս, ոտքերիս վնասվածքներ ունեմ: «Ֆաս» հրահանգը ստանալուց հետո այստեղի բոլոր զինվորական համազգեստով մարդիկ… նրանք որևէ դեպքում իմ և ձեր կամ, առավել ևս, ՀՀ անվտանգությունը պաշտպանելու հետ ոչ մի կապ չունեն, էս մարդիկ Նիկոլի հոգեկան աշխարհը հանգստացնելու համար են: Զենքերը, իրենց ֆորմաները նրա համար են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իրեն զգա լավ, հարմարավետ, հանկարծ լրացուցիչ նոպաների մեջ չընկնի: Այս բազմահազարանոց մարդկանց ներկայությունը միայն դրա համար է»:
 
Պատգամավորը հավելեց. «ԱԺ նախագահի աթոռին նստած անձնավորությունը բազմիցս գերազանցել է իր լիազորությունները՝ կարգապահականի հետ կապված, դրա մասին հայտարարություններ են եղել և՛ իրավական, և՛ քաղաքական առումով: Այդ մարդիկ, ԱԺ կանոնակարգ օրենքում տեղ գտած մի դրույթ են գտել, ըստ էության, բնականոն նիստի ապահովման համար կարող են որոշակի կարգապահական միջոցներ կիրառել, բայց դրանց ծանրությունը, վերաբերելիությունը, դրանց բովանդակային կիրառումն ու պայմանները ամբողջությամբ ԱԺ կանոնակարգ օրենքում թվարկված են: Դա որևէ դեպքում Ալեն Սիմոնյանի ցանկության շրջանակներում լինել չեն կարող: Մի օր այդ ինքնիրավչությանը պետք է վերջ դրվի, չի կարող Ալեն Սիմոնյանը ամեն անգամ ընդդիմադիր պատգամավորին ուզենա լռեցնել: Ըստ էության, մենք խոսքի իրավունքից զրկված ենք և ձև ենք անում, որ գիտե՞ք ինչ՝ ով ինչ ուզում՝ խոսում է»:
 
henaran.am

← Վերադառնալ ցուցակին