Լուրեր
Սրանք 44-օրյա պատերազմին Ստեփանակերտի բունկերներում մեր Հայրենիքի եւ մեր երեխաների ապագան որոշողներից էին. Աշոտյան
23.08.2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի՝ գոյություն չունեցող պետության (տես՝ կառավարության ծրագիրը) գոյություն չունեցող պաշտոնին սվաղվածը հանդիպել է գոյություն չունեցող մեկ այլ պետության ( տես՝ շրջապատող իրականությունը) գոյություն չունեցող գերատեսչության գոյություն չունեցող օբյեկտի հետ։
Հա, հիշեցնեմ, որ սրանք 44-օրյա պատերազմին Ստեփանակերտի բունկերներում մեր Հայրենիքի եւ մեր երեխաների ապագան որոշողներից էին։
Դեռ չե՞ք մոռացել, չէ՞, թե ինչպիսին եղավ այդ «ապագան» »։
