Լուրեր

Կապիտուլյանտն իր հռչակած ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին․ Արմեն Աշոտյան

20.08.2021

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է կառավարության հնագմյա ծրագրին՝ այն համարելով «խոտան» և երկիրը սպանելու խոստովանություն։

 
«(…) Երկու փաստ ընդգծեմ միայն։
 
1. Կառավարության ծրագրից բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը։
 
Արցախի սուբյեկտայնությունը վերացված է 7 գալիք հինգ տարիներին այս տեմպերով վերջնականորեն մահանալու է։
 
2. Կառավարությունը չի նախատեսում վերջին Արցախյան պատերազմի մեղավոր Ադրբեջանին և Թուրքիային կանչել միջազգային պատասխանատվության։
 
Ոչ մի խոսք չկա այն մասին, որ այդ պատերազմի հանգամանքները, մարդկության դեմ գործած ոճիրները, զինյալների ներգրավումը, գերիների նկատմամբ կտտանքներն ու սպանությունները պետք է ուսումնասիրվեն միջազգային հետաքննիչ մեխանիզմներով, թեպետ առկա է դրա համար նաև մեր ջանքերով ստեղծված միջազգային պարարտ հող ( Եվրոպական խորհրդարանի պաշտոնական զեկույցներ, միջազգային իրավապաշտպան ՀԿ-ների գնահատականներ և այլն)։
 
Կապիտուլյանտը այս ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին», – գրել է Արմեն Աշոտյանը։

← Վերադառնալ ցուցակին