Լուրեր
«ՊՆ, ԱԽ, ԱԳՆ, Կառավարություն․․․պետություն չկա, հետևաբար կան ու էլի կլինեն նոր զոհեր, կորուստներ ու հարվածներ»․ Արմեն Աշոտյան
17.08.2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սահմանային լարվածության և կրակոցների մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանը՝ հղում տալով քաղաքացիների ահազանգերի վրա։
ՊՆ, ԱԽ, ԱԳՆ, Կառավարություն…
Պետություն չկա, չկա պետություն։
Հետևաբար կան ու, ավաղ, էլի կլինեն նոր զոհեր, կորուստներ ու հարվածներ»։