Լուրեր

«Իսկ ո՞ւմ էր ձեռնտու այն հրեշավոր իրադարձությունը, որ տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի հետ. գլխանց պատասխանեմ՝ ընդդիմությանը բացարձակ ձեռնտու չէր». Հայկ Մամիջանյան

12.08.2021

 «Երբ խոսում ենք նոյեմբերի 9-10-ի գիշերը տեղի ունեցածի մասին, ևս մեկ անգամ վերահաստատեմ, որ մենք դեմ ենք ցանկացած անիմաստ բռնության, առավել ևս՝ քաղաքական դաշտում, բայց քիչ թե շատ քաղաքականությունից հասկացող և այդ պահին ընթացող հասարակական-քաղաքական գործընթացներն ուսումնասիրած մարդ շատ արագ կկարողանա վերլուծել՝ իսկ ում էր ձեռնտու այն հրեշավոր իրադարձությունը, որ տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի հետ: Գլխանց պատասխանեմ՝ ընդդիմությանը բացարձակ ձեռնտու չէր»,- այսօր Ազգային ժողովում ունեցած իր ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

 
Վերջինս ևս մեկ անգամ կրկնեց՝ իրենք դեմ են ցանկացած անիմաստ բռնության, ինչին ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց՝ իմաստով բռնությունը ո՞րն է:
 
«Իմաստալից բռնությունը սահմանին է, պարոն Քոչարյան, Դուք ինձնից դա լավ գիտեք»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Վերջինս նշեց՝ չի պատկերացնում, որ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում կա մարդ, ով կարող է չեզոք գնահատական տալ այդ օրերին Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած իրադարձություններին:
henaran.am

← Վերադառնալ ցուցակին