Լուրեր

Սա է սրանց «իզմեր» չունենալու արդյունքը. Շարմազանով

11.08.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Աժ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի «ՔՊ»-ի թեկնածուն իր «ծրագրային» ելույթում ոչ մի բառ, կրկնում եմ ոչ մի բառ չասեց Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման մասին, ինչպես նաեւ թուրքական ժխտողականության մասին։
 
Սա է սրանց «իզմեր» չունենալու արդյունքը։
Հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից՝ ահա սրանց իրական «քաղաքական» դիմագիծը։
Դավաճանությունն էլ ո՞նց է լինում։
 
Հ.Գ. Փաստորեն Հայաստանի «ինքնիշխան» ռեժիմի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթություն չէ։
 
Հուսով եմ խորհրդարանական ընդդիմության եւ մեր հանրության ուշադրությունից այս կարեւոր փաստը չի վրիպի»։

← Վերադառնալ ցուցակին