Լուրեր
Կուզեի տեսնել եւ մի երկու խոսք ասել էն մոդեռատորին. Մարգարիտ Եսայան
11.08.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կուզեի տեսնել եւ մի երկու խոսք ասել էն մոդեռատորին, ով գրում եւ իշխանական էս թյուրիմացությունների ձեռքն է տալիս դրանց ելույթները, հարցերն ու պատասխանները, հետն էլ թրեյնինգներ է անում, թե էս մասը այսպես կկարդաս, էս նախադասությունն ասելիս, դեմքդ կծռմռես, իսկ էս բառի վրա կխնդմնդաս․․․․․․Դրանք երեւի գրատախտակ էլ ունեն, վրան գրում-ջնջում, են , բացատրում եւ սովորեցնում․․․Ինչ մեղք եք․․․․
Մի երկու խոսք կա դրան ասելու․․․ Բառերով կամ՝ այլ կերպ․․․․․»: