Լուրեր

Բանակի սոված լինելու մասին. Մարգարիտ Եսայան

09.08.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Բանակի սոված լինելու մասին
 
Դատողություններ են անում իրենց պուճուրիկ կյանքերում մշտապես սոված, ուրիշի հացի վրա աչքները չռած, հոգով աղքատ եւ մտքով ոչնչությունները։ Բանակը սովա՞ծ էր, այ տկլորներ․․Բանակը հաղթող էր, հաղթում էր, ու դուք, որ այդ հաղթանակած եւ մարտունակ, սիրված եւ փայփայված բանակի շնորհիվ 30 տարի հնարավորություն եք ունեցել ապրել անվտանգ երկրում, վայելել երկու հայկական պետություն ունենալու հաճույքը/չգիտեմ վայելել եք, թե թուրքի պես կատաղել/, այսօր ասում եք մեր հաղթանակած բանակը սովա՞ծ էր․․․․Ամոթ ձեզ՝ մեծից-փոքր, դուք ստամոքսով մտածող զանգված եք։Հիշեցնեմ՝ մեկդ ասում էիք՝ բանան ուտելով Գյումրիից հասաք երեւան, էն գլխավոր մեկը խորովածն ու փախլավան հում-հում կերկոխ էր անում, ուրիշները պատգամավորական ծախսերի գումարն են հարկատուի հաշվին մեծացնում, որ ստամոքսները ավելի թանկ լցնեն․․Դե, ինչ ասեմ, մեզ հասնում է, ինչու պետք է դուք բանակը քանդելուց, Արցախը հանձնելուց, երկիրը այսպես հիմար վիճակի մեջ դնելուց հետո շաարունակեիք լպտալ․․Ի՞նչու․․․
 
Իսկ բանակի սոված լինելու մասին ձեր լկտի ստերը տարեք եւ թաղեք ձեր նեղուղեղների «ելակի»  մարգերում․․
Ելակը դուք կերեք, այ սովալլուկներ, ստամոքսով մտածողներ, ստամոքսասերներ․․․
Մեր բանակը լուրջ սպառազինություն ուներ, մեր բանակը հաղթել է իր բոլոր պատերազմները եւ եթե դուք չուտեիք բանակի ոգին, էլի կհաղթեր․․․․Մեր բանակը ամենամարտունակ ն էր տարածաշրջանում, եւ այդ բանակը դուք ձեր «բայրքաթարերով»  ոչնչացրիք․․
 
Ոնց եմ ես ձեզանից զզվում․․․»:

← Վերադառնալ ցուցակին