Լուրեր

Ամոթից գետինը չեք մտնու՞մ դուք, ա՜յ ՔՊշնիկներ. Արտակ Զաքարյան

09.08.2021

 ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Նիկոլապատկան ասուն մի քանի պատգամավորի կարծիքով, 44 օրյա պատերազմը պարտվել են, որովհետև իրենք իրենց ծառայության ժամանակ սոված էին։ Բանակում դրաց նմաններին ասում էին «կիշկա»։ Տո այ կիշկաներ, բա որ պաշտպանության փողերի մեծ մասը տվեցիք ելակին, բիզնեսմեններին ու քյաբաբին, ինչի՞ խայտառակ կապիտուլացվեցիք։
 
Այ բանակից ու սնունդից խոսող հայրենադավ սորոսածիններ, բա ու՞ր է ձեր կառուցած բանակը, ու՞ր է ձեր պահած Արցախը, ու՞ր են այն 5000-ից ավելի երիտասարդ տղաները, որոնք եկան ծառայելու Հայրենիքին ու զոհվեցին ձեր թափթփուկ քաղաքականության պատճառով։ Ու՞ր են այն գերևարված տղաները, որոնք պատերազմի ավարտից հետո են գերի ընկել, որովհետև ձեր պես տգետ ու ապաշնորհ ղեկավարներ ունեն։
Ամոթից գետինը չեք մտնու՞մ դուք, ա՜յ ՔՊշնիկներ»։

← Վերադառնալ ցուցակին