Լուրեր

Մենք հիմա դիտում ենք կրկեսի վերջին արարը. Մարգարիտ Եսայան

06.08.2021

 ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մինչեւ 2018-ը խորհրդարանական իշխող մեծամասնությունը դողում է ր Արցախի հետ կապված բոլոր հարցերի վրա, գուրգուրում էր, փայփայում, իրականացնում Արցախի հետ շատ ու շատ գործողություններ․․․Ապահովում անվտանգությունը, այդպիսով ապահովելով ՀՀ սահմանների անվտանգությունը․․․Ավաղ, զարմանալի չէ, որ այսօրվա խորհրդարանական իշխող մեծամասնությունը սարսափում է Արցախ բառից անգամ, չի ուզում ընդունել Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկը․․․Այսօր իշխողները Արցախի հարցը եւ Արցախի հետ կապված ամեն ինչ փորձում են մոռացության տալ․․․Իրենք գիտեն՝ ինչու, իրենք են չէ՞, լուռ համաձայնել Արցախի 75 տոկոս տարածքը թուրքին հանձնելու կապիտուլյանտի որոշմանը․․Սրանց վախերը անչափելի են․․դեռ երեք տարի առաջ ասել եմ, հիմա, դիտելով Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու «Պատիվ ունեմ» խմբակցության որոշմանը ինչ տրամադրությամբ են դիմավորում, պնդում եմ արդեն միլիոն անգամ, 2018-ին իշխանազավթման թիվ մեկ թեման Արցախն էր, Արցախի հանձնումը, որ իրենք իրենցով «լավ ապրեն»...
 
Չի ստացվելու, չերազեք․․․Շուտով կգա կապիտուլյանտների վերջը․․
 
Մենք հիմա դիտում ենք կրկեսի վերջին արարը...»:

← Վերադառնալ ցուցակին