Լուրեր

Փաշինյանը հոկտեմբերի 19-ին չի ասել, որ պատերազմը դադարեցնելու՝ Շուշիին և Հադրութին վերաբերող առաջարկ է եղել. Շարմազանով

06.08.2021

2020-ի հոկտեմբերի 12-ին ապագա կապիտուլյանտների ղեկավարին ուղիղ ասել եմ՝ դիմիր, խնդրիր ՌԴ նախագահին օգտագործել իր լծակները պատերազմը դադարեցնելու համար, քանի որ հակառակ պարագայում հնարավոր է ունենանք ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 
«Իսկ արդեն հոկտեմբերի 19-ին նա մեզ տեղեկացրել է, որ ստացել է առաջարկ «5 պլյուս 2» տարբերակով դադարեցնել պատերազմը։
 
Ուղիղ հարց եմ տվել՝ այլ բովանդակությամբ առաջարկ եղե՞լ է սեպտեմբերի 27-ից մինչեւ այսօր (այսինքն՝ հոկտեմբերի 19-ը): Նա չի ասել, թե այլ առաջարկ եղել է (խոսքը Շուշիի եւ Հադրութի մասին է նաեւ):
 
Հետագայում ՌԴ նախագահը հստակ հայտարարեց, որ հոկտեմբերի 19-20-ին առաջարկել է հայկական կողմին դադարեցնել պատերազմը, սակայն վերջինս չի համաձայնվել։
 
Ընդ որում, ՌԴ նախագահը նշել է, որ այդ պարագայում Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։
 
Այսքանից հետո ինչ-որ մեկը դեռ կասկածու՞մ է, թե ով է պատասխանատու ու մեղավոր այս ամենում։
 
Բարձր գոռալով չէ:
 
Факты — вещь упрямая»,- գրել է ՀՀԿ խոսնակը:

← Վերադառնալ ցուցակին