Լուրեր
«Դուք ի՞նչ եք ուզում դառնալ, մա՞րդ, որը հանձնել է մեր հայրենիքի 75 տոկոսը, մա՞րդ». Մամիջանյանն՝ իրեն «փոքրիկ Արմեն Աշոտյան» անվանած ՔՊ-ականին
05.08.2021
Շարունակվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին անվանեց «փոքրիկ Արմեն Աշոտյան»։
Ի պատասխան՝ Մամիջանյանը հիշեցրեց, որ նախկին ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը ժամանակին Տնտեսագիտական համալսարանում հերթ էր կանգնել, որ սեղմեր Արմեն Աշոտյանի ձեռքը։
«Լուսանկարները, թե դուք ինչ հպարտությամբ էիք կրում ՀՀԿ-ի զինանշանը, կան համացանցում», – ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա հարց ուղղեց Պապոյանին։
«Բա դուք ի՞նչ եք ուզում դառնալ, պարոն Պապոյան, մա՞րդ, որը հանձնել է մեր հայրենիքի 75 տոկոսը, մա՞րդ, որը հինգ հազար զոհի պատճառ է դարձել, ուզում եք դառնալ մա՞րդ, ով խախտել է մեր սահմանների անվտանգությունը, ուզում եք դառնալ մա՞րդ, ով մուրում է խաղաղություն. եթե դա եք ուզում դառնալ, որևէ խնդիր չկա», – ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։