Լուրեր

Մարդկանց չկարողացանք բացատրել. Աննա Մկրտչյանը`քաղաքացիներին իրենց շուրջ համախմբել չկարողանալու մասին

04.08.2021

 «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ձայնագրություն էր տարածվել, որտեղ նրա հայրը աշխատանքային կոլեկտիվից պահանջում էր մասնակցել ընտրություններին և քվեարկել իր դստեր դաշինքի օգտին, նշեց, որ իր հայրը քարզարշավ է իրականացրել, և ճնշում չի գործադրել աշխատակիցների վրա: «Այդ մարդիկ իմ հայրիկի աշխատակիցները չեն եղել, այո՛, ձայանգրությունը եղել է, ինքն այդ ժամանակահատվածում եղել է արձակուրդի մեջ, կարող եք ճշտել, որ այդ մարդիկ իր ենթակայության տակ աշխատողներ չեն, և այդ հիմնարկը իր ենթակայության տակ չէ: Իմ հայրիկը իրականացրել է իմ քարոզարշավը և շատ շնորհակալ եմ, որ նա կիսում է իմ քաղաքական հայացքները»: «Մենք ունենք մեկ նպատակ՝ էս դավաճաններին պետք է հանել ու վռնդել օրենսդիրից ու գործադիրից՝ բոլոր գործիքակազմերով ու միջոցներով»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: Դիտարկմանը, որ իրենց կողմից նախաձեռնած շարժումը տապալվեց, և քիչ թվով քաղաքացիներ կանգնեցին իրենց կողքին, որոնց մի մասն էլ, ըստ իրավապահների հայտարարությունների, եկել էր ճնշումներով և փողով, Մկրտչյանն արձագանքեց. «Եթե ձմեռվա ցրտին, 5 հազար զոհ տված, 10 հազարից ավելի վիրավոր ու գերիներ ունեցող հասարակությունում 40-50 հազար քաղաքացու աջակցությունը քիչ եք համարում, թույլ տվեք չհամաձայնել»: Աննա Մկրտչյանը քաղաքացիներին իրենց շուրջ համախմբել չկարողանալու վերաբերյալ հարցին ի պատասխան նաև ընդգծեց. «Մենք չկարողացանք մարդկանց բացատրել, որ Նիկոլը դավադիր է»: Մանրամասները՝ տեսանյութում: Ն

 
factor.am
 

← Վերադառնալ ցուցակին