Լուրեր

Երկու օր է կապիտուլյանտ ռեժիմի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով հայտարարում են , թե ժողովուրդն իրենց քվե է տվել. Շարմազանով

03.08.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Երկու օր է կապիտուլյանտ ռեժիմի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով հայտարարում են , թե ժողովուրդն իրենց քվե է տվել։
 
Սրանց ասեք, որ ժողովուրդը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել, հետո ի՞նչ։
Այնպես որ պատմությունը ցույց է տվել, որ ժողովուրդն էլ է սխալվում ու այդ սխալները շատ թանկ են նստել նույն ժողովրդի հետագա ճակատագրի վրա։
 
Իսկ սրանց կառավարման շրջանը ապագա պատմաբանները որակելու են որպես ազգային նվաստացման ու կապիտուլյացիայի ժամանակաշրջան։
 
Ու հաստատ այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել»։

← Վերադառնալ ցուցակին