Լուրեր
Ես պետություն եմ ուզում, Հայաստան եմ ուզում, Արցախ եմ ուզում. Աշոտյան
03.08.2021
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մանթո մի ընկեք։
Այսօրվա խայտառակաթունները. վիժվածքի վարչապետանալը, կապիկի խոսնականալը, ուսապարկերի նախարարանալը, ոչնչության դեսպանանալը, հունիսի 20-ի հետեւանքներն են։ Չարիքի մատերիալիզացիա։
Բավարար ժամանակ կար հասկանալու համար, թե ինչ խորը եւ համապարփակ արտաթորանքի մեջ ենք հայտնվել չարաբաստիկ «ընտրությունների» պատճառով եւ հետո։
Որպես 2018-ի ապրիլից իրեն բացառապես ձիգ, շիտակ եւ ուղիղ պահած տղամարդ ու գործիչ, ով հրաժարվեց նաեւ այս ընտրություններին մասնակցելուց, մի բարի խորհուրդ տամ։
Ձեր նյարդերը պինդ պահեք։
Այլոց վրա բացասական էներգիա պարպելը, պայքարի ընկերների վրա հաստատվելը, ընդդիմության պատգամավորներին թիրախավորելը արդար չէ, ազնիվ չէ եւ էֆեկտիվ չէ։
Նրանք նույնքան են «մեղավոր», որքան դուք, բոլորը, շատերը…գուցե եւ ես։
Կենտրոնացեք խայտառակ ներկայի դեմ պայքարի վրա, երկրին արժանապատիվ հեռանկար վերադարձնելու վրա, համախմբվելու վրա։
Ես պաշտոն չեմ ուզել եւ չեմ ուզում։ Ես պետություն եմ ուզում, Հայաստան եմ ուզում, Արցախ եմ ուզում։
Վստահ եմ, նաեւ դուք»։